23:27 6 մարտի, 2021Ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 24-րդ տուրի կենտրոնական խաղում Մյունխենի «Բավարիան» ընդունեց Դորտմունդի «Բորուսիային» և տարավ կամային հաղթանակ՝ 4:2:
Հանդիպման 9-րդ րոպեին դորտմունդցիները 2:0 հաշվով հաղթում էին նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդի դուբլի շնորհիվ, սակայն մինչև ընդմիջում «Բավարիան» հավասարեցրեց հաշիվը: Իր նախկին թիմին 2 գոլ խփեց լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին:
60-րդ րոպեին Էրլինգ Հոլանդը փոխարինվեց վնասվածքի պատճառով, իսկ դաշտի տերերը հաշվի մեջ առաջ անցան 88-րդ րոպեին, երբ աչքի ընկավ գերմանացի կիսապաշտպան Լեոն Գորեցկան: 2 րոպե անց Լևանդովսկին դարձավ նաև հեթ-տրիկի հեղինակ՝ վերջակետ դնելով խաղին: 32-ամյա Լևանդովսկին 31 գոլով վստահորեն գլխավորում է ռմբարկուների ցուցակը, իսկ երկրորդ տեղում գտնվող 20-ամյա Հոլանդը հետ է 12 գոլ:
Այս հաղթանակից հետո «Բավարիան» դարձյալ շրջանցեց «Լայպցիգին» և 55 միավորով վերադարձավ առաջին տեղ: «Բորուսիան» 39 միավորով 6-րդն է:
Գերմանիայի առաջնություն, 24-րդ տուր
«Բավարիա» - «Բորուսիա Դ.»՝ 4:2 (տեսանյութ)
Ռոբերտ Լևանդովսկի, 26, 44 (11մ), 90, Լեոն Գորեցկա, 88 – Էրլինգ Հոլանդ, 2, 9
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.