«Ռոմայի» եւ «Ատալանտայի» հաղթանակները, «Միլանի» 1 միավորը (ֆոտո, վիդեո)

01:45   4 մարտի, 2021

Իտալիայի առաջնության 25-րդ տուրում «Ռոման» հյուրընկալվեց «Ֆիորենտինային» եւ հաղթեց 2։1 հաշվով։

Հանդիպման հաշիվը բացեց պորտուգալացի Պաուլու Ֆոնսեկայի գլխավորած թիմը։ 48-րդ րոպեին աչքի ընկավ իտալացի պաշտպան Լեոնարդո Սպինացոլան, որը 60-րդ րոպեին գրավեց նաեւ սեփական դարպասը։ «Ռոմայի» հաղթական գոլը 90-րդ րոպեին խփեց գվինեացի կիսապաշտպան Ամադու Դիավարան։

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» մեկնարկային կազմում էր եւ փոխարինվեց 67-րդ րոպեին։

«Ռոման» 47 միավորով 5-րդ տեղում է եւ 2 միավոր հետ է չորրորդ տեղում գտնվող «Ատալանտայից», որը 5։1 հաշվով առավելության հասավ «Կրոտոնեի» նկատմամբ։

«Միլանը» ոչ ոքի խաղաց «Ուդինեզեի» հետ եւ 53 միավորով երկրորդ տեղում է։

Իտալիայի առաջնություն, 25-րդ տուր

«Ֆիորենտինա» - «Ռոմա»՝ 1։2 (տեսանյութ)

Լեոնարդո Սպինացոլա, 60, ինքնագոլ - Լեոնարդո Սպինացոլա, 48, Ամադու Դիավարա, 90

«Միլան» - «Ուդինեզե»՝ 1։1 (տեսանյութ)

Ֆրանկ Կեսիե, 90+5 - Ռոդրիգո Բեկաո, 68

«Ատալանտա» - «Կրոտոնե»՝ 5։1 (տեսանյութ)

Ռոբին Գոսենս, 12, Խոսե Պալոմինո, 48, Լուիս Մուրիել, 50, Յոսիպ Իլիչիչ, 58, Ալեքսեյ Միրանչուկ, 84 - Սիմեոն Նվանկվո, 23



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։