Յուրգեն Կլոպ․ Այս պայմաններում չենք կարող հենց այնպես տղաներին բաց թողնել հավաքականներ

20:08   3 մարտի, 2021

Անգլիայի չեմպիոն «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մտահոգությունն է հայտնել մարտին անցկացվելիք ազգային հավաքականների հանդիպումներին իր ղեկավարած թիմի խաղացողների մեկնելու կապակցությամբ։

«Կարծում եմ՝ բոլոր ակումբները կհամաձայնեն, որ համավարակի պայմաններում մենք չենք կարող հենց այնպես տղաներին բաց թողնել հավաքականներ, իսկ վերադառնալուց հետո հասկանալ իրավիճակը եւ նրանց ուղարկել 10 օրվա կարանտինի։ Դա պարզապես անհնար է։

Ես հասկանում եմ տարբեր երկրների ֆուտբոլային ֆեդերացիաների կարիքները, բայց հիմա այնպիսի ժամանակ է, որ բավարարել բոլորի պահանջները հնարավոր չէ։ Պետք է ընդունել, որ խաղացողներն աշխատավարձ են ստանում ակումբներում, եւ ակումբները պետք է լինեն առաջնահերթ»,- Կլոպի խոսքը մեջբերում է BBC-ն։

Մեծ Բրիտանիայում գործող հակակորոնավիրուսային կանոնների համաձայն, «կարմիր ցուցակի» երկրներից վերադարձած խաղացողները պետք է 10 օր մնան կարանտինում։ «Լիվերպուլի» դեպքում, այդ ֆուտբոլիստներն են բրազիլացիներ Ալիսոնը, Ռոբերտո Ֆիրմինոն եւ Ֆաբինյոն եւ պորտուգալացի Դիոգու Ժոտան։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։