«Կայրաթը» պարտվեց Սուպերգավաթի կիսաեզրափակիչում, Կամո Հովհանիիսյանը վրիպեց 11 մետրանոցից

15:08   3 մարտի, 2021

Ղազախստանի նորընծա չեմպիոն «Կայրաթը» չկարողացավ նվաճել երկրի Սուպերգավաթի եզրափակիչի ուղեգիր:

Կիսաեզրափակիչում Ալմաթիի թիմը հետխաղյա 11 մետրանոցներով (4:2) պարտվեց Ղազախստանի փոխչեմպիոն «Տոբոլին»: Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 3:3 հաշվով, և անմիջապես նշանակվեց 11 մետրանոց հարվածաշար:

Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Կամո Հովհանիիսյանը «Կայրաթի» կազմում անցկացրեց ամբողջ հանդիպումը: Հետխաղյա 11 մետրանոցների ժամանակ Հովհանիիսյանը չկարողացավ անվրեպ իրացնել հարվածը

Մարտի 6-ին կայանալիք եզրափակիչում Գրիգորի Բաբայանի գլխավորած «Տոբոլի» մրցակիցը կլինի «Աստանան», որը 2:0 հաշվով հաղթել էր Կարագանդայի «Շախտյորին»: Գոլերից մեկը խփել էր Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը, Վարազդատ Հարոյանը ևս մասնակցել էր ամբողջ հանդիպմանը՝ «Աստանայի» կազմում նորամուտը նշելով պաշտոնական խաղերում:

«Կայրաթը» և «Շախտյորը» մարտի 5-ին կհանդիպեն երրորդ տեղի համար խաղում:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։