Ռուսաստանի գավաթ. 1/4 եզրափակիչի բոլոր մասնակիցները

14:53   3 մարտի, 2021

«Ուֆան» դարձավ ֆուտբոլի Ռուսաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի վերջին մասնակիցը: 1/8 եզրափակիչում Բաշկիրիայի թիմը 3:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ Եկատերինբուրգի «Ուրալի» նկատմամբ՝ բոլոր գոլերը խփելով երկրորդ խաղակեսում:

Քառորդ եզրափակիչի ուղեգիր ավելի վաղ նվաճել էին նաև Մոսկվայի ԲԿՄԱ-ն, «Լոկոմոտիվը», «Դինամոն», Տուլայի «Արսենալը», Գրոզնիի «Ախմատը», Սամարայի «Կռիլյա Սովետովը» և «Սոչին»: Վիճակահանությունը տեղի կունենա մարտի 3-ին:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի գործող գավաթակիրն է Սանկտ Պետերբուրգի «Զենիթը», որը 1/8 եզրափակիչում 1:2 հաշվով տնային պարտություն էր կրել Տուլայի «Արսենալից» և լքել պայքարը:

Ռուսաստանի գավաթ, 1/8 եզրափակիչ

«Ուֆա» - «Ուրալ»՝ 3:0

Տիմուր Ժամալետդինով, 51, 67, Կոմեն Անդրիչ, 58 (11մ)



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։