Գասպերինի. Չենք մտածում չեմպիոնության, մտածում ենք «Ռոմայի», «Նապոլիի» եւ «Լացիոյի» մասին

21:51   2 մարտի, 2021

«Ատալանտայի» գլխավոր մարզիչ Ջան Պիերո Գասպերինին «Կրոտոնեի» դեմ Իտալիայի առաջնության 25–րդ տուրի հանդիպումից առաջ հայտարարել է, որ իր ղեկավարած թիմը չի հավակնում չեմպիոնության։

«Առաջնության մյուս հանդիպումների նման վաղվա դիմակայությունը եւս կլինի բարդ, բայց մենք վստահում ենք մեր ուժերին եւ ցանկանում ենք շարունակել նույն ոգով։

«Ատալանտան» դեռ ճանապարհի կեսին է եւ կարողանում ենք մնալ մրցունակ։ Մենք չենք մտածում չեմպիոնության մասին, մտածում ենք «Ռոմայի», «Նապոլիի» եւ «Լացիոյի» մասին։ Այս թիմերն են մեր մրցակիցները»,– Գասպերինիի խոսքը մեջբերում է Football Italia–ն։

«Ատալանտան» 46 միավորով չորրորդ տեղում է, նույնքան միավոր ունի երրորդ տեղում ընթացող «Յուվենտուսին»։ «Ռոման» 44 միավորով 5–րդ է, «Նապոլին» 6–րդն է՝ 43 միավոր։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։