«Լացիո» - «Տորինո» հանդիպումը հետաձգվեց կորոնավիրուսի բռնկման պատճառով

18:13   2 մարտի, 2021

Իտալիայի առաջնության 25–րդ տուրի «Լացիո» – «Տորինո» հանդիպումը մարտի 2–ին տեղի չի ունենա թուրինյան թիմում կորոնավիրուսի բռնկման պատճառով։ «Տորինոյի» մամուլի ծառայությունը հայտնում է, որ թիմի մարզումները դադարեցվել են երեք խաղացողի դրական թեստի պատճառով։

Թուրինի քաղաքային իշխանությունն արգելել է «Տորինոյին» մեկնել Հռոմ։ «Տորինոն» չի կարող պահանջել հանդիպման հետաձգում, քանի որ Ա Սերիայի կանոններով դրա համար թիմի առնվազն 10 խաղացող պետք է վարակված լինի կորոնավիրուսով։ Ա Սերիան պաշտոնապես չի հետաձգել հանդիպումը, եւ «Լացիոն» պարտավոր է ներկայանալ խաղին, հաղորդում է Football Italia–ն։

Իտալական մամուլը գրել է, որ «Տորինոյում» կա 8 վարակված, եւ Հռոմի սանիտարական տեսչությունը թույլ չի տա նրանց ժամանումը։

Հանդիպումը նախատեսված է Երեւանի ժամանակով 21։30–ին։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։