Լիոն. Մարգարիտա Գասպարյանը մեկնարկեց հաղթանակով

16:33   2 մարտի, 2021

Ռուսաստանի ներկայացուցիչ Մարգարիտա Գասպարյանը հաղթանակով է մեկնարկել Լիոնում անցկացվող WTA 250 մրցաշարում:

Առաջին շրջանում հայ թենիսիստուհին 6:4, 6:1 հաշվով հաղթել է ուկրաինացի Կատարինա Զավացկայային: Մրցախաղը տևել է 1 ժամ 25 րոպե:

WTA-ի դասակարգման ցուցակում 131-րդ տեղը զբաղեցնող Գասպարյանի հաջորդ մրցակիցը կլինի Կրիստինա Մլադենովիչ (Ֆրանսիա) – Միխայելա Բուզարնեսկու (Ռումինիա) զույգի հաղթողը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։