Ռոման Վլասովը հայր է դարձել (ֆոտո)

14:14   2 մարտի, 2021

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի կրկնակի օլիմպիական չեմպիոն Ռոման Վլասովը հայր է դարձել: Ռուս 30-ամյա մարզիկի կին Վիոլետա Կոբոլովան ունեցել է որդի, որին անվանակոչել են Լև:

«Մեր կյանքի ամենաերջանիկ պահը: Բարի գալուստ, Լև Ռոմանովիչ: Սիրելիս, շնորհակալ եմ ինձ որդի պարգևելու համար: Դա ամենալավն ես»,- Ինստագրամում գրել է Վլասովը՝ տեղադրելով կնոջ ու որդու հետ լուսանկար:

Հիշեցնենք, որ Ռոման Վլասովը նաև աշխարհի կրկնակի չեմպիոն է ու 4 անգամ հաղթել է Եվրոպայի առաջնությունում: Նա ոսկե մեդալ է նվաճել Լոնդոն-2012 և Ռիո-2016 Օլիմպիական խաղերում և մտադիր է մասնակցել նաև Տոկիոյի Խաղերին:

View this post on Instagram

A post shared by Roman Vlasov (@vlasovroma90)



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։