Ալեքսանդր Գրիգորյան. «ՍԿԱ Էներգիան» հաղթեց մոտիվացված լինելու շնորհիվ

17:30   25 սեպտեմբերի, 2012

«ՍԿԱ Էներգիան» հաղթեց մոտիվացված լինելու շնորհիվ, հայտարարել է Խաբարովսկը ներկայացնող ակումբի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը Ռուսաստանի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում «Ամկարին» հաղթելուց հետո:

«Երկու թիմերն էլ լավ ֆուտբոլ ցուցադրեցին, սակայն «ՍԿԱ Էներգիան» հաղթեց մոտիվացված լինելու շնորհիվ: Այս խաղի ամենաբացասական երեւույթը լրացուցիչ ժամանակն էր: Դժվար է խաղալ այսպիսի խաղադաշտում 120 րոպե: Մենք ավելի տրամադրված էինք դուրս եկել խաղադաշտ»,- Գրիգորյանի խոսքը մեջբերում է championat.com-ը:

Հիշեցնենք, որ «ՍԿԱ Էներգիա» - «Ամկար» հանդիպման 7-րդ րոպեին հաշիվը բացել էր Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանը: 



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.