«Ռեալը» վերջին րոպեներին խուսափեց պարտությունից (տեսանյութ)

01:55   2 մարտի, 2021

Իսպանիայի առաջնության 25-րդ տուրի խաղում Մադրիդի «Ռեալն» ընդունեց «Ռեալ Սոսիեդադին» եւ բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 1։1։

55-րդ րոպեին իսպանացի պաշտպան Նաչո Մոնռեալի փոխանցումից հետո աչքի ընկավ իսպանացի հարձակվող Պորտուն՝ առաջ մղելով հյուրերին։

Ֆրանսիացի Զինեդին Զիդանի գլխավորած թիմին պարտությունից փրկեց բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորի գոլը 89-րդ րոպեին։ Նա օգտագործեց իսպանացի կիսապաշտպան Լուկաս Վասկեսի փոխանցումը։

«Ռեալը» 53 միավորով հավասարվեց երկրորդ տեղում ընթացող «Բարսելոնայից» եւ երրորդն է։ «Ռեալ Սոսիեդադը» 5-րդն է՝ 42 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 25-րդ տուր

«Ռեալ» - «Ռեալ Սոսիեդադ»՝ 1։1 (տեսանյութ)

Վինիսիուս Ժունիոր, 89 - Պորտու, 55



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։