«Բարսելոնայի» նախկին նախագահը գիշերն անցկացրել է ոստիկանական բաժանմունքում

09:09   2 մարտի, 2021

Կատալոնական «Բարսելոնայի» նախկին նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն գիշերն անցկացրել է ոստիկանական բաժանմունքում, հաղորդում է Sport.es-ը:

Մարտի 1-ին Բարտոմեուն, «Բարսելոնայի» գլխավոր տնօրեն Օսկար Գրաուն և փաստաբանական ծառայության ղեկավար Ռոման Գոմես Պենտին ձերբակալվել էին կոռուպցիայի կասկածանքով: Ձերբակալությունները տեղի էին ունեցել «Բարսելոնայի» գրասենյակներում անցկացված խուզարկություններից հետո:

Իսպանական մամուլը ենթադրություն է արել, որ ձերբակալությունները կապված են 2020-ի փետրվարին անօրինական վճարումների միջոցով սոցցանցերում Բարտոմեուի իմիջը բարձրացնելու, արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիին ու իսպանացի պաշտպան Ժերար Պիկեին վարկաբեկելու արշավներ ֆինանսավորելու հետ։

Հիշեցնենք, որ Խոսեպ Մարիա Բարտոմեուն 2014 թվականից էր ղեկավարում «Բարսելոնան», իսկ նախորդ տարվա հոկտեմբերին հրաժարական էր ներկայացրել:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։