Ֆուտբոլի պատմության խորհրդանշական հավաքականն՝ ըստ Ռոնալդոյի

11:11   2 մարտի, 2021

Բրազիլացի լեգենդար հարձակվող Ռոնալդոն կազմել է ֆուտբոլի պատմության խորհրդանշական հավաքականը: Թիմում տեղ չի գտել Թուրինի «Յուվենտուսի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն:

Դարպասապահ. Ջանլուիջի Բուֆոն (Իտալիա):

Պաշտպաններ. Կաֆու (Բրազիլիա), Պաոլո Մալդինի (Իտալիա), Ֆաբիո Կանավարո (Իտալիա), Ռոբերտո Կարլոս (Բրազիլիա):

Կիսապաշտպաններ. Անդրեա Պիրլո (Իտալիա), Զինեդին Զիդան (Ֆրանսիա), Դիեգո Մարադոնա (Արգենտինա), Լիոնել Մեսի (Արգենտինա):

Հարձակվողներ. Ռոնալդո (Բրազիլիա), Պելե (Բրազիլիա):

Հիշեցնենք, որ կարիերայի ընթացքում Ռոնալդոն հանդես է եկել բրազիլական «Կրուզեյրոյում», «Կորինտինասում», հոլանդական «ՊՍՎ Էյնդհովենում», կատալոնական «Բարսելոնայում», իտալական «Ինտերում» ու «Միլանում» և Մադրիդի «Ռեալում»: Բրազիլիայի հավաքականի կազմում հարձակվողը 2 անգամ (1994-ին ու 2002-ին) դարձել է աշխարհի չեմպիոն:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։