ՊՍԺ-ն առաջարկ է արել Ալաբային՝ երաշխավորելով կիսապաշտպանի դիրք

22:25   1 մարտի, 2021

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն առաջարկ է արել ավստրիացի պաշտպան Դավիդ Ալաբային, որի պայմանագիրը Մյունխենի «Բավարիայի» հետ կավարտվի հունիսին։ 28-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է հանդես գալ կիսապաշտպանության կենտրոնում։ Փարիզյան ակումբի նախագահ Նասել Ալ Խելաիֆին Ալաբային երաշխավորել է այդ դիրքը, հաղորդում է Sky-ը։

Ալաբային ձեռք բերելու ցանկություն ունի նաեւ Մադրիդի «Ռեալը», սակայն ֆրանսիացի Զինեդին Զիդանի գլխավորած թիմում բրազիլացի Կազեմիրոն ու գերմանացի Տոնի Կրոսը երաշխավորված տեղ ունեն կիսապաշտպանության կենտրոնում եւ ընդառաջել Ալաբային չեն կարող։

Ալաբան դեռ չի որոշել, թե որ ակումբում կշարունակի կարիերան։

Գերմանիայի ընթացիկ առաջնությունում նա մասնակցել է 22 հանդիպման, խփել 2 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։