Արսեն Զախարյանը՝ ռուսական Պրեմիեր լիգայի 20-րդ տուրի խորհրդանշական հավաքականում

21:12   1 մարտի, 2021

WhoScored-ը ներկայացրել է ֆուտբոլի Ռուսաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 20-րդ տուրի խորհրդանշական հավաքականը՝ ընդգրկելով նաեւ Մոսկվայի «Դինամոյի» 17-ամյա կիսապաշտպան Արսեն Զախարյանին։

Մարինատո Գիլիերմե («Լոկոմոտիվ»)՝ 8,6, Իլյա Սամոշնիկով («Ռուբին»)՝ 7,8, Կիրիլ Զաիկա («Սոչի»)՝ 7,8, Ֆիլիպ Ուրեմովիչ («Ռուբին»)՝ 8,1, Դենիս Կուլակով («Ուրալ»)՝ 7,8, Խվիչա Կվարցխելիա («Ռուբին»)՝ 8,3, Կրիստիան Նոբոա («Սոչի»)՝ 8,7, Ռաֆալ Աուգուստինյակ («Ուրալ»)՝ 8,7, Արսեն Զախարյան («Դինամո»)՝ 7,6, Ալի Սոու («Ռոստով»)՝ 8,5, Ջորջե Դեսպոտովիչ («Ռուբին»)՝ 8,4։

Ռուսաստանի առաջնության 20–րդ տուրում «Դինամոն» Գրոզնիում 2։1 հաշվով հաղթեց «Ախմատին»։

Արսեն Զախարյանն առաջին անգամ հանդես եկավ թիմի մեկնարկային կազմում եւ առաջին գոլը խփեց Ռուսաստանի առաջնությունում։ Նա գոլից բացի վաստակեց նաեւ 11 մետրանոց։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։