«Վիլյառեալ» - «Աթլետիկո»՝ 0։2 (տեսանյութ)

01:57   1 մարտի, 2021

Իսպանիայի առաջնության 25-րդ տուրում առաջատար «Աթլետիկոն» հյուրընկալվեց «Վիլյառեալին» եւ հաղթեց 2։0 հաշվով։ 25-րդ ինքնագոլի հեղինակ դարձավ «Վիլյառեալի» իսպանացի կիսապաշտօան Ալֆոնսո Պեդրասան։

Արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմից մրցակիցի դարպասը գրավեց պորտուգալացի հարձակվող Ժոաու Ֆելիշը։

«Աթլետիկոն» 24 խաղից հետո 58 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Երկրորդ տեղում գտնվող «Բարսելոնան» 25 խաղում վաստակել է 53 միավոր։ «Վիլյառեալը» 7-րդն է՝ 37 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 25-րդ տուր

«Վիլյառեալ» - «Աթլետիկո»՝ 0։2 (տեսանյութ)

Ալֆոնսե Պեդրասա, 25, ինքնագոլ, Ժոաու Ֆելիշ, 69



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։