«Ռոման» Մխիթարյանի հետ պարտվեց «Միլանին» (տեսանյութ)

01:39   1 մարտի, 2021

Իտալիայի առաջնության 24-րդ տուրում «Միլանը» հյուրընկալվեց «Ռոմային» եւ առավելության հասավ 2։1 հաշվով։

Առաջինը հաջողության հասան հյուրերը։ 43-րդ րոպեին 11 մետրանոցն արդյունավետ իրացրեց կոտդիվուարցի կիսաշտպան Ֆրանկ Կեսիե։ «Միլանի» առավելությունը կրկնապատկեց խորվաթ հարձակվող Անտե Ռեբիչը։ «Ռոմայից» աչքի ընկավ ֆրանսիացի կիսապաշտպան Ջորդան Վերետուն։

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որն անցկացրեց  ամբողջ հանդիպումը։

«Միլանը» 52 միավորով երկրորդն է եւ առաջատար «Ինտերից» հետ է 4 միավոր։ «Ռոման» ունի 44 միավոր եւ 5-րդն է։

Իտալիայի առաջնություն, 24-րդ տուր

«Ռոմա» - «Միլան»՝ 1։2 հաշվով (տեսանյութ)

Ժորդան Վերետու, 50 - Ֆրանկ Կեսիե, 43, Անտե Ռեբիչ, 58



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։