Արտակ Դաշյանի գոլը սկիզբ է դրել «Ատիրաուի» հաղթանակին (ֆոտո)

09:33   1 մարտի, 2021

Ղազախական «Ատիրաուն» Թուրքիայում ավարտին մոտեցող հավաքի վերջին ստուգողական խաղում մրցել է մոլդովական «Բելցի» հետ և հաղթել 4:0 հաշվով:

Ղազախական ակումբի առաջին գոլը խփել է Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Արտակ Դաշյանը:

«Ատիրաուի» դարպասը պաշտպանում էր Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու, 34-ամյա դարպասապահ Արամ Հայրապետյանը, որը 2020 թվականի հունվարից հանդես էր գալիս Իրանի Բարձրագույն խմբի առաջնությունը ներկայացնող «Փայքան» ակումբում և վերջերս է միացել ղազախական թիմին:

Հիշեցնենք, որ նՆախորդ մրցաշրջանում «Ատիրաուն» Արամ Ոսկանյանի գլխավորությամբ նվաճել է Ղազախստանի ուժեղագույնների լիգայի ուղեգիր: Ղազախական ակումբում է խաղում նաև Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Արտակ Դաշյանը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։