«Նապոլին» ուժեղ էր «Բենեւենտոյից» (տեսանյութ)

22:53   28 փետրվարի, 2021

Իտալիայի առաջնության 24-րդ տուրում «Նապոլին» ընդունեց «Բենեւենտոյին» եւ առավելության հասավ 2։0 հաշվով։

Իտալացի Ջենարո Գատուզոյի գլխավորած թիմից աչքի ընկան բելգիացի հարձակվող Դրիս Մերտենսը եւ իտալացի հարձակվող Մատեո Պոլիտանոն։

«Նապոլին» 43 միավորով 6-րդ տեղում է եւ 1 միավոր է հետ 5-րդ տեղում ընթացող «Ռոմայից», որն այս տուրում կընդունի «Միլանին»։ «Բենեւենտոն» 16-րդն է՝ 25 միավոր։

Իտալիայի առաջնություն, 24-րդ տուր

«Նապոլի» - «Բենեւենտո»՝ 2։0 (տեսանյութ)

Դրիս Մերտենս, 34, Մատեո Պոլիտանո, 66

Հեռացում՝ Կալիդու Կուլիբալի («Նապոլի»), 81, երկրորդ դեղին քարտ



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։