«Ռոմա» - «Միլան»․ Բուքմեյքերների կանխատեսումը

11:16   28 փետրվարի, 2021

Իտալիայի առաջնության 24-րդ տուրի խաղում «Ռոման» փետրվարի 28-ին կընդունի «Միլանին»։ Բուքմեյքերները որոշակի առավելություն են տալիս պորտուգալացի Պաուլու Ֆոնսեկայի գլխավորած թիմին։

«Ռոմայի» հաղթանակի գործակիցն է 2․30։ «Միլանի» հաղթանակի հավանականությունը գնահատվում է 3․10 գործակցով, ոչ ոքին՝ 3․40։

«Ռոմա» - «Միլան» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։45-ին։

Թիմերը նախորդ անգամ հանդիպել են Իտալիայի ընթացիկ առաջնության առաջին շրջանում։ Հոկտեմբերին Միլանում տեղի ունեցած հանդիպումն ավարտվել է 3։3 հաշվով։

«Միլանը» 49 միավորով երկրորդ տեղում է, «Ռոման» չորրորդն է՝ 44 միավոր։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։