«Լայպցիգը» կամային հաղթանակ տարավ 0:2-ից հետո (տեսանյութ)

23:31   27 փետրվարի, 2021

Ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 23-րդ տուրում «Լայպցիգը» սեփական խաղադաշտում 3:2 հաշվով կամային հաղթանակ տարավ Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» նկատմամբ: Առաջին խաղակեսից հետո հյուրերը հաղթում էին 2:0 հաշվով, սակայն «Լայպցիգը» շտկեց իրավիճակը՝ հաղթական գոլը խփելով ավելացված ժամանակում:

Երկրորդ տեղում գտնվող «Լայպցիգն» ունի 50 միավոր և 2 միավոր է հետ առաջատար Մյունխենի «Բավարիայից»: Մյոնխենգլադբախի «Բորուսիան» 33 միավորով 8-րդն է:

Գերմանիայի առաջնություն, 23-րդ տուր

«Լայպցիգ» - «Բորուսիա Մ.»՝ 3:2 (տեսանյութ)

Կրիստոֆեր Նկունկու, 57, Յուսուֆ Պոուլսեն, 66, Ալեքսանդր Սորլոթ, 90+3 – Յոնաս Հոֆման, 6 (11մ), Մարկուս Թյուրամ, 15



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։