«Բարսելոնան» ուժեղ էր «Սևիլիայից» (տեսանյութ)

21:08   27 փետրվարի, 2021

Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 25-րդ տուրում կատալոնական «Բարսելոնան» մրցակցի դաշտում 2:0 հաշվով հաղթեց «Սևիլիային», որին փետրվարի 11-ին հյուրընկալվելիս 0:2 հաշվով պարտվել էր Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի առաջին խաղում:

Հյուրերից աչքի ընկան ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեն ու արգենտինացի ռմբարկու Լիոնել Մեսին: 33-ամյա Մեսին կատարեց նաև գոլային փոխանցում: 2021 թվականին արգենտինացի հարձակվողը 14 խաղում դարձել է 14 գոլի հեղինակ: Դա լավագույն ցուցանիշն է Եվրոպայի թոփ-5 լիգաներում:

Այս հաղթանակից հետո «Բարսելոնան» շրջանցեց մեկ հանդիպում պակաս անցկացրած Մադրիդի «Ռեալին» և 53 միավորով բարձրացավ երկրորդ տեղ: Իսպանիայի առաջնության նախորդ 6 տուրերում հաղթանակի հասած «Սևիլիան» 48 միավորով չորրորդն է:

Իսպանիայի առաջնություն, 25-րդ տուր

«Սևիլիա» - «Բարսելոնա»՝ 0:2 (տեսանյութ)

Ուսման Դեմբելե, 29, Լիոնել Մեսի, 86



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։