14:59 27 փետրվարի, 2021Կիևում անցկացվող ըմբշամարտի ավանդական միջազգային մրցաշարում օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը 3 հաղթանակ տնելուց հետո անակնկալ պարտություն էր կրել կիսաեզրափակիչում:
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի առաջատարը գոտեմարտի ընթացքում 5:0 հաշվով հաղթում էր ղրղրզ Ուզուր Դժուզուպբեկովին, սակայն պարտվեց 5:7 հաշվով:
Կիևի մրցաշարի առաջին օրը Հայաստանի ներկայացուցիչներից եզրափակիչ են դուրս եկել 72 կգ քաշային Մալխաս Ամոյանը և Կարապետ Չալյանը, որը հանդես է գալիս 82 կգ քաշային կարգում։
Ամոյանը եզրափակիչում կմրցի վրացի Շմագի Բոլկվաձեի հետ, իսկ Չալյանի մրցակիցը կլինի վրացի Այվենգո Ռիկաձեն:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.