Շվեյցարական Նիոնում փետրվարի 26-ին անցկացված վիճակահանության արդյունքում հայտնի դարձան ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի զույգերը:
Իտալական «Ռոման» կմրցի ուկրաինական «Շախտյորի» հետ, որը պայքարից դուրս է թողել Թել Ավիվի Մաքաբիից:
Նախորդ փուլում «Ռոման» պայքարից դուրս էր թողել պորտուգալական «Բրագային»: «Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան 2015-2016-ը գլխավորել է «Բրագան», իսկ 2016-2019-ը՝ «Շախտյորը»:
2010-2013-ը «Շախտյորում» խաղացել է «Ռոմայի» ու Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
1/8 եզրափակիչի կենտրոնական դիմակայությունում կմրցեն իտալական «Միլանը» և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը»:
Եվրոպայի լիգա, 1/8 եզրափակիչ
«Այաքս» (Հոլանդիա) - «Յանգ Բոյզ» (Շվեյցարիա)
«Դինամո Կիև» (Ուկրաինա) - «Վիլյառեալ» (Իսպանիա)
«Ռոմա» (Իտալիա) - «Շախտյոր» (Ուկրաինա)
«Օլիմպիակոս» (Հունաստան) - «Արսենալ» (Անգլիա)
«Դինամո Զագրեբ» (Խորվաթիա) - «Տոտենհեմ» (Անգլիա)
«Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա) - «Միլան» (Իտալիա)
«Սլավիա» (Չեխիա) - «Գլազգո Ռեյնջերս» (Շոտլանդիա)
«Գրանադա» (Իսպանիա) - «Մոլդե» (Նորվեգիա)
Առաջինը նշված թիմերն առաջին խաղերը կանցկացնեն տանը
1/8 եզրափակիչի առաջին խաղերը կանցկացվեն մարտի 11-ին, իսկ պատասխան հանդիպումները՝ մեկ շաբաթ անց: Քառորդ եզրափակիչի զույգերը ևս որոշվելու են վիճակահանությամբ:
Հիշեցնենք, որ Եվրոպայի լիգայի հաղթողը նվաճում է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր:
Round of 16 draw!
— UEFA Europa League (@EuropaLeague) February 26, 2021
Best game? #UELdraw pic.twitter.com/LlPsMyZjgo
Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։