Չեմպիոնների լիգա. Շաբաթվա լավագույն գոլի հավակնորդները (ֆոտո)

13:10   25 փետրվարի, 2021

ՈւԵՖԱ-ն ներկայացրել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղերի լավագույն գոլի հավակնորդներին:

Ամենագեղեցիկ գոլի մրցանակի համար կպայքարեն Կիլիան Մբապեն (ՊՍԺ), Մահմուդ Դահուդը («Բորուսիա Դ.»), Օլիվյե Ժիրուն («Չելսի») և Ֆերլան Մենդին («Ռեալ»): Հաղթողը հայտնի կդառնա ՈւԵՖԱ-ի կայքում անցկացվող քվեարկության արդյունքում:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն, որը հեթ-տրիկի հեղինակ էր դարձել կատալոնական «Բարսելոնայի» դեմ արտագնա խաղում (4:1):

Երկրորդ շաբաթվա լավագույն խաղացողի կոչմանը հավակնում են Մադրիդի «Աթլետիկոյին» շրջադարձ հարվածով գեղեցիկ գոլ խփած Օլիվյե Ժիրուն («Չելսի»), պորտուգալացի Ժոաո Կոնսելուն («Մանչեսթեր Սիթի»), «Ատալանտայի» դեմ խաղում միակ գոլի հեղինակ Ֆերլան Մենդին («Ռեալ») ու լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին, որի գոլի օգնությամբ «Բավարիան» 4:1 հաշվով արտագնա հաղթանակ էր տարել «Լացիոյի» նկատմամբ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։