Չեմպիոնների լիգա. Առաջին խաղակեսերից հետո

00:47   24 փետրվարի, 2021

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում մրցաշարի գործող գավաթակիր Մյունխենի «Բավարիան» հյուրընկալվել է իտալական «Լացիոյին», իսկ Լոնդոնի «Չելսին» արտագնա հանդիպում է անցկացնում Մադրիդի «Աթլետիկոյի» հետ:

Հռոմում ընթացող խաղի առաջին խաղակեսից հետո «Բավարիան» hաղթում է 3:0 հաշվով: Գերմանական ակումբից աչքի են ընկել լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին, 17-ամյա անգլիացի կիսապաշտպան Ջամալ Մուսիալան և գերմանացի վինգեր Լերոյ Սանեն:

«Աթլետիկո» - «Չելսի» հանդիպման առաջին խաղակեսն ավարտվել է 0:0 հաշվով: Հանդիպումն անցկացվում է չեզոք դաշտում՝ Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստի Ազգային ստադիոնում:

Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, առաջին հանդիպումներ, առաջին խաղակես

«Լացիո» (Իտալիա) - «Բավարիա» (Գերմանիա)՝ 0:3

Ռոբերտ Լևանդովսկի, 9, Ջամալ Մուսիալա, 24, Լերոյ Սանե, 42

«Լացիո». Ռեյնա, Պատրիկ, Աչերբի, Մուսակիո (Լուլիչ, 31), Լացարի, Մարուսիչ, Լուկաս Լեյվա, Լուիս Ալբերտո, Մինինկովիչ-Սավիչ, Խոակին Կորեա, Իմոբիլե:

«Բավարիա». Նոյեր, Զուլե, Բոատենգ, Ալաբա, Դեյվիս, Կիմիխ, Ջամալ Մուսիալա, Գորեցկա, Կոման, Սանե, Լևանդովսկի:

«Աթլետիկո» (Իսպանիա) - «Չելսի» (Անգլիա)՝ 0:0

«Աթլետիկո». Օբլակ, Լյորենտե, Սավիչ, Ֆելիպե, Հերմոսո, Կոկե, Սաուլ, Անխել Կորեա, Լեմար, Ժոաո Ֆելիշ, Լուիս Սուարես:

«Չելսի». Մենդի, Ասպիլիկուետա, Կրիստենսեն, Ռյուդիգեր, Ալոնսո, Ժորժինյո, Կովաչիչ, Մաունթ, Հոդսոն-Օդոյ, Վերներ, Ժիրու:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։