«Լացիո» - «Բավարիա», «Աթլետիկո» - «Չելսի» խաղերի մրցավարները

15:48   23 փետրվարի, 2021

ՈւԵՖԱ-ն ներկայացրել է ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին հանդիպումների նախավերջին խաղային օրվա 2 խաղերի մրցավարներին:

Մրցաշարի գործող գավաթակիր Մյունխենի «Բավարիայի» և իտալական «Լացիոյին» միջև Հռոմում կայանալիք խաղը կսպասարկի իսրայելցի Օրել Գրինֆելդի մրցավարական բրիգադը:

Իսպանիայի առաջնության առաջատար Մադրիդի «Աթլետիկոյի» և Լոնդոնի «Չելսիի» միջև խաղում կաշխատեն գերմանացի մրցավարներ՝ Ֆելիքս Բրիխի գլխավորությամբ: «Աթլետիկո» - «Չելսի» հանդիպումը կանցկացվի չեզոք դաշտում՝ Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստի Ազգային ստադիոնում:

Փետրվարի 23-ին կայանալիք 2 խաղերն էլ կմեկնարկեն Երևանի ժամանակով կեսգիշերին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։