Ռոնալդուն գոլ է խփել A Սերիայի բոլոր թիմերին

11:13   23 փետրվարի, 2021

Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, դուբլի հեղինակ դառնալով «Կրոտոնեի» դեմ Իտալիայի առաջնության 23-րդ տուրի խաղում, սահմանել է անձնական ռեկորդ:

36-ամյա ֆուտբոլիստը գոլ է խփել A Սերիայում հանդես եկող բոլոր թիմերին, որոնցից վերջինը «Կրոտոնեն» էր:

Ռոնալդուն այս մրցաշրջանում գոլերի թիվը հասացրել է 25-ի: Նա նման ցուցանիշ է գրանցում 14-րդ մրցաշրջանում անընդմեջ: Պորտուգալացի հարձակվողն այդ շարքը սկսել է 2007/08 մրցաշրջանից, երբ հանդես էր գալիս անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում»:

2018-ի ամռանը Մադրիդի «Ռեալից» «Յուվենտուս» տեղափոխությունից հետո Ռոնալդուն 70 գոլ է խփել Իտալիայի առաջնությունում:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։