Չեմպիոնների լիգա. Օրվա խաղերը

09:11   23 փետրվարի, 2021

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում փետրվարի 23-ին կանցկացվեն 1/8 եզրափակիչի 2 առաջին հանդիպումներ:

Մրցաշարի գործող գավաթակիր Մյունխենի «Բավարիան» կհյուրընկալվի իտալական «Լացիոյին», իսկ Լոնդոնի «Չելսին» արտագնա հանդիպում կանցկացնի Իսպանիայի առաջնության առաջատար Մադրիդի «Աթլետիկոյի» հետ: «Աթլետիկո» - «Չելսի» հանդիպումը կանցկացվի չեզոք դաշտում՝ Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստի Ազգային ստադիոնում:

Օրվա 2 խաղերն էլ կմեկնարկեն Երևանի ժամանակով կեսգիշերին:

Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, առաջին հանդիպումներ

«Լացիո» (Իտալիա) - «Բավարիա» (Գերմանիա)՝ 00:00

«Աթլետիկո» (Իսպանիա) - «Չելսի» (Անգլիա)՝ 00:00



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։