AusOpen․ Ջոկովիչը հաղթեց Մեդվեդեւին եւ պաշտպանեց տիտղոսը

14:53   21 փետրվարի, 2021

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչի հաղթանակով ավարտեց թենիսի Ավստրալիայի բաց առաջնությունը։

Եզրափակիչում սերբ թենիսիստը մրցեց ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդեւի հետ։ 1 ժամ 54 րոպե տեւած պայքարում Ջոկովիչը հաղթեց 7։5, 6։2, 6։2 հաշվով։ Կիսաեզրափակիչում Ջոկովիչը 6:3, 6:4, 6:2 հաշվով հաղթել էր ռուսաստանցի Ասլան Կարացեւին։

Ջոկովիչը 9-րդ անգամ նվաճեց Ավստրալիայի բաց առաջնության չեմպիոնի տիտղոսը։ Երեք տարի անընդմեջ նա հավասարը չունի այս մրցաշարում։

Ջոկովիչը 18-րդ տիտղոսը նվաճեց «Մեծ սաղավարտի» մրցաշարերում։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։