«Լիվերպուլը» 4-րդ անընդմեջ տնային պարտությունը կրեց Պրեմիեր լիգայում (տեսանյութ)

23:24   20 փետրվարի, 2021

Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 25-րդ տուրում գործող չեմպիոն «Լիվերպուլը» սեփական դաշտում 0:2 հաշվով պարտվեց «Էվերտոնին»: Դա Գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմի չորրորդ անընդմեջ տնային պարտությունն էր Պրեմիեր լիգայում: Նման անհաջող շարք լիվերպուլցիները նախորդ անգամ ունեցել էին 1923 թվականին:

Լիվերպուլյան դերբիի հաշիվը երկրորդ րոպեին բացեց «Էվերտոնի» բրազիլացի հարձակվող Ռիշարլիսոնը: Կարլո Անչետոլիի գլխավորած թիմի երկրորդ գոլը 83-րդ րոպեին խփեց իսլանդացի կիսապաշտպան Գիլֆի Սիգուրդսոնը, որն անվրեպ իրացրեց 11 մետրանոց հարվածը:

Հիշեցնենք, որ տնային պարտություններից շարքից առաջ «Լիվերպուլը» 68 հանդիպում անընդմեջ չէր պարտվել «Էնֆիլդում»: 

Լիվերպուլցիները 40 միավորով 6-րդ տեղում են: Նույնքան միավոր ունի նաև 7-րդ տեղում գտնվող «Էվերտոնը»:

Անգլիայի առաջնություն, 25-րդ տուր

«Լիվերպուլ» - «Էվերտոն»՝ 0:2 (տեսանյութ)

Ռիշարլիսոն, 3, Գիլֆի Սիգուրդսոն, 83 (11մ)  



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։