Ֆերդինանդ Կարապետյանը պարտվել է որակավորման փուլում

00:12   20 փետրվարի, 2021

Թել Ավիվում անցկացվող ձյուդոյի «Մեծ սաղավարտ» շարքի մրցաշարում Հայաստանի առաջատար ձյուդոիստ, Եվրոպայի չեմպիոն Ֆերդինանդ Կարապետյանը (73 կգ) չի կարողացել հաղթահարել որակավորման փուլը։ Նրա մրցակիցն է եղել իտալացի Ֆաբիո Բասիլեն։

Ֆերդինանդ Կարապետյանը մրցաշարին մասնակցում էր Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանի ղեկավարությամբ։

«Մեծ սաղավարտ» շարքի մրցաշարը Տոկիոյի Օլիմպիական խաղերի համար վարկանիշային է։

2020թ․ հունվարին Ֆերդինանդ Կարապետյանը Թել Ավիվի մրցաշարում գրավել էր երկրորդ տեղը։

Նախորդ անգամ Ֆերդինանդ Կարապետյանը միջազգային մրցաշարի մասնակցել էր 2020թ․ նոյեմբերին։ Չեխիայի մայրաքաղաք Պրահայում անցկացված Եվրոպայի առաջնությունում նա Հայաստանի միակ ներկայացուցիչն էր եւ պարտվեց որակավորման փուլում։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։