ԵԼ․ «Հոֆենհայմը» Ադամյանի հետ խաղաց ոչ ոքի, օրվա արդյունքները (տեսանյութ)

01:55   19 փետրվարի, 2021

Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի առաջին խաղում գերմանական «Հոֆենհայմը» հյուրընկալվեց նորվեգական «Մոլդեին» եւ առաջին խաղակեսում 3։1 հաշվով հաղթանակից հետո բավարարվեց ոչ ոքի արդյունքով (3։3)՝ երկու գոլ բաց թողնելով վերջնամասում։

Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյնը «Հոֆենհայմի» պահեստայինների թվում էր եւ փոխարինման դուրս եկավ 62-րդ րոպեին։

Պատասխան հանդիպումները տեղի կունենան փետրվարի 25-ին։

Եվրոպայի լիգա, 1/16 եզրափակիչ, առաջին խաղեր

«Մոլդե» (Նորվեգիա) - «Հոֆենհայմ» (Գերմանիա)՝ 3։3 (տեսանյութ)

Մարտին Էլինգսեն, 41, Էրիկ Անդերսեն, 70, Դավիդ Դատրո Ֆոֆանա, 74 - Մունաս Դաբուր, 8, 28, Կրիստոֆ Բաումգարտներ, 45+3

Չիրացված 11մ՝ Մունաս Դաբուր, 63

 «Բենֆիկա» (Պորտուգալիա) - «Արսենալ» (Անգլիա)՝ 1։1 (տեսանյութ)

Պիցի, 55, 11մ - Բուկայո Սակա, 57  

«Անտվերպեն» (Բելգիա) - «Գլազգո Ռեյնջերս» (Շոտլանդիա)՝ 3։4

Ֆելիպե Ավենատի, 45, Լիոր Ռաֆայելով, 45+8, 11մ, Մարտին Օնգլա, 66 - Ջո Արիբո, 38, Բորնա Բարիշիչ, 59, 11մ, 90, 11մ, Ռայան Քենթ, 83,

«Զալցբուրգ» (Ավստրիա) - «Վիլյառեալ» (Իսպանիա)՝ 0։2

Պակո Ալկասեր, 41, Ֆեր Նինյո, 71

Չիրացրած 11մ՝ Պակո Ալկասեր, 29

 «Գրանադա» (Իսպանիա) - «Նապոլի» (Իտալիա)՝ 2։0

Յանխել Էրերա, 19, Քենեդի, 21

«Մաքաբի Թել Ավիվ» (Իսրայել) - «Շախտյոր» (Ուկրաինա)՝ 0։2

Ալան Պատրիկ, 31, Տետե, 90+2

«Լիլ» (Ֆրանսիա) - «Այաքս» (Հոլանդիա)՝ 1։2

Տիմոտի Ուեա, 72 – Դուշան Տադիր, 87, 11մ, Բրայան Բռոբի, 89



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։