Թոմաս Տուխելը «Չելսիում» կրկնել է Պրեմիեր լիգայի ռեկորդ

19:47   16 փետրվարի, 2021

Լոնդոնի «Չելսին» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի ղեկավարությամբ Անգլիայի առաջնությունում անցկացրած առաջին հինգ հանդիպումներում բաց է թողել ընդամենը մեկ գոլ, ինչը Պրեմիեր լիգայի ռեկորդի կրկնություն է, հաղորդում է Opta-ն։

Անգլիայի առաջնության 24-րդ տուրի խաղում «Չելսին» տանը 2։0 հաշվով պարտության էր մատնել «Նյուքասլին»։

Տուխելից առաջ նման ցուցանիշ ունեցել են Ժոզե Մոուրինյոն «Չելսիում» եւ Փիթեր Թեյլորը «Լեսթեր Սիթիում»։

Տուխելը հունվարին է գլխավորել «Չելսին»՝ փոխարինելով անգլիացի Ֆրենկ Լեմպարդին։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։