Սիմոն Մարտիրոսյանի անվան մարզադպրոցի շիրարարությունը կմեկնարկի գարնանը

13:45   12 փետրվարի, 2021

Ջրառատ գյուղում Ռիո-2016 Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանի (109 կգ) անվան ծանրամարտի մարզադպրոցի նախագիծը պատրաստ է:

Սիմոն Մարտիրոսյանի անձնական մարզիչ Աշոտ Փիլոսյանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում մանրամասներ է հայտնել այդ մասին:

«Մեզ հայտնել են, որ շիրարարական աշխատանքները սկսվելու են գարնանը: Մեկ շաբաթ առաջ կատարվել են վերջին չափագրումները: Ամեն բան պատրաստ է աշխատանքների մեկնարկին: Ջրառատ գյուղում մեր մարզադպրոցի հարևանությամբ կառուցվելու է նոր շենք: Կարծում եմ՝ մարզադպրոցը պատրաստ կլինի շինարարական աշխատանքների մեկնարկից 4-5 ամիս հետո: Մեր մարզադպրոցի շենքը պատկանում է գյուղին, սակայն այն վթարային վիճակում է: Նոր մարզադպրոցը նախատեսված է լինելու միայն ծանրամարտի համար, սակայն ես կցանկանայի, որ այնտեղ ընդգրկվեին մի քանի մարզաձևեր»,- զրույցում նշեց մարզիչը:

Հիշեցնենք, որ Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի ծրագրիրը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը ներկայացվել էր նախորդ տարվա փետրվարին:

Լուսինե Շահբազյան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։