Ֆորմուլա-1-ի կրկնակի չեմպիոնին մեքենա է հարվածել հեծանիվով մարզման ժամանակ

10:08   12 փետրվարի, 2021

Ֆորմուլա-1-ի կրկնակի չեմպիոն Ֆերնանդո Ալոնսոն Շվեյցարիայում հեծանվային մարզման ժամանակ դարձել է պատահարի մասնակից: Լուգանո քաղաքի մոտ նրան հարվածել է մեքենա, հայտնում է La Gazzetta dello Sport-ը:

39-ամյա մարզիկը տեղափոխվել է հիվանդանոց: Նա չի կորցրել գիտակցությունը, սակայն բժիշկներն ունեն կոտրվածքների մտավախություն:

Նոր մրցաշրջանում իսպանացի արշավորդը պետք է հանդես գար «Ռենո» թիմի կազմում, սակայն այդ միջադեպից հետո նրա վերադարձը կարող է հետաձգվել:

2018-ին Ֆերնանդո Ալոնսոն հեռացել էր Ֆորմուլա-1-ից «Մաքլարենում» անցկացրած 4 մրցաշրջաններից հետո: Նախկինում նա հանդես է եկել նաև «Ռենոյում» ու «Ֆերարիում»:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։