09:33 12 փետրվարի, 2021Մելբուրնում ընթացող թենիսի Ավստրալիայի բաց առաջնության երրորդ շրջանում աշխարհի նախկին առաջին ռակետ, 39-ամյա ամերիկուհի Սերենա Ուիլյամսը 7:6, 6:2 հաշվով ուժեղ գտնվեց ռուս Անաստասիա Պոտապովայից: Թենիսիստուհիները կորտում անցկացրին 1 ժամ 39 րոպե:
«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 23-ակի հաղթող Սերենա Ուիլյամսի հաջորդ մրցակիցը կլինի Բելառուսի ներկայացուցիչ Ալյոնա Սաբալյոնկան:
Փետրվարի 12-ից Australian Open-ը կշարունակվի առանց հանդիսականների, քանի որ Ավստրալիայի Վիկտորիա նահանգաում հայտարարվել է 5-օրյա կարանտին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.