15:58 24 սեպտեմբերի, 2012Պրոֆեսիոնալ բռնցքամարտի ծանր քաշային կարգում WBC վարկածով աշխարհի չեմպիոն, 41-ամյա Վիտալի Կլիչկոն հայտարարել է մարզական կարիերան ավարտելու մասին, հաղորդում է newsru.com-ը։ Ավագ Կլիչկոն կզբաղվի քաղաքականությամբ։
«Ինչ վերաբերում է իմ մարզական կարիերային, ապա ես չեմ շարունակի այն։ Ես չեմ պատրաստվում մենամարտել»,- հայտարարել է Վիտալի Կլիչկոն Դոնեցկում կայացած մամուլի ասուլիսում։
Հիշեցնենք, որ Վիտալի Կլիչկոն սեպտեմբերի 8-ին Մոսկվայում հաղթեց Գերմանիան ներկայացնող Մանուել Չառին՝ պաշտպանելով աշխարհի չեմպիոնի տիտղոսը։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.