Opera Euro Rapid․ Լեւոն Արոնյանը դուրս եկավ քառորդ եզրափակիչ

01:12   9 փետրվարի, 2021

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը նվաճեց Meltwater Champions Chess Tour-ի Opera Euro Rapid մրցաշարի քառորդ եզրափակիչի ուղեգիր։

Արագ շախմատի օնլայն մրցաշարի նախնական փուլի 15 տուրում Լեւոն Արոնյանը վաստակեց 8,5 միավոր եւ գրավեց չորրորդ տեղը։

Երրորդ օրը հայ գրոսմայստերը պարտության մատնեց ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչուն, ոչ ոքի խաղաց հոլանդացի Անիշ Գիրիի, ամերիկացի Հիկարու Նակամուրայի, հնդիկ Գուջրատի Վիդիտի եւ ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովի հետ։

Առաջին երկու օրը Լեւոն Արոնյանը հաղթանակ էր տարել չինացի Դին Լիրենի, Վաշյե-Լագրավի, ամերիկացիներ Սեմ Շանկլանդի եւ Լեյնիեր Դոմինգես Պերեսի նկատմամբ, ոչ ոքի էր խաղացել ամերիկացի Ուեսլի Սոյի, ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկի եւ լեհ Յան-Կշիշտոֆ Դուդայի հետ, պարտվել էր աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենին, ռուսաստանցի Դանիիլ Դուբովին, գերմանացի Մատիաս Բլյոբաումին։

Քառորդ եզրափակիչ դուրս եկան նաեւ Կարլսենը (9,5), Գիրին (9,5), Սոն (9), Վաշյե-Լագրավը (8,5), Դուդան (8), Ռաջաբովը (8)։

Մրցանակային հիմնադրամը 100 հազար եվրո է, հաղթողը կստանա 30 հազար եվրո։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.