«Աթլետիկոն» կփորձի ձեռք բերել Պորտուգալիայի հավաքականի հարձակվողին

18:12   8 փետրվարի, 2021

Մադրիդի «Աթլետիկոն» կփորձի ձեռք բերել Պորտուգալիայի հավաքականի եւ Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» հարձակվող Անդրե Սիլվային, հաղորդում է Bild-ը։

Գերմանական ակումբը կվաճառի 25-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը, եթե ամռանը ստանա 30 միլիոն եվրոյից սկսվող առաջարկներ։

Անդրե Սիլվային ձեռք բերելու ցանկություն ունի նաեւ անգլիական «Վուլվերհեմփթոնը»։

Գերմանիայի ընթացիկ առաջնությունում Անդրե Սիլվան մասնակցել է 19 հանդիպման, խփել 17 գոլ եւ «Բավարիայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկուց հետո երկրորդն է ռմբարկուների մրցավազքում։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.