Իբրահիմովիչի եւ Ռեբիչի 2-ական գոլը հաղթանակ բերեցին «Միլանին» (տեսանյութ)

19:50   7 փետրվարի, 2021

Իտալիայի առաջնության 21-րդ տուրում «Միլանը» հյուրընկալեց հետնապահ «Կրոտոնեին»։ Իտալացի Ստեֆանո Պիոլիի գլխավորած թիմը հաղթանակ տարավ 4։0 հաշվով։

Դուբլի հեղինակ դարձան 39-ամյա շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը եւ 27-ամյա խորվաթ հարձակվող Անտե Ռեբիչը։

Իբրահիմովիչն աչքի ընկավ 39-րդ եւ 64-րդ րոպեներին, Ռեբիչը՝ 69-րդ եւ 70-րդ րոպեներին։

«Միլանը» 49 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 2 միավոր առաջ է երկրորդ տեղում ընթացող «Ինտերից»։ «Կրոտոնեն» վերջինն է՝ 12 միավոր։

Իտալիայի առաջնություն, 21-րդ տուր

«Միլան» - «Կրոտոնե»՝ 4։0 (տեսանյութ)

Զլատան Իբրահիմովիչ, 30, 64, Անտե Ռեբիչ, 69, 70



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.