«Ատալանտան» չպահպանեց 3 գոլի առավելությունը (տեսանյութ)

19:54   6 փետրվարի, 2021

Ֆուտբոլի Իտալիայի առաջնության 21-րդ տուր «Ատալանտան» 3:3 հաշվով ավարտեց «Տորինոյի» դեմ արտագնա հանդիպումը: Մինչև 42-րդ րոպեն դաշտի տերերն ունեին 3 գոլի առավելություն, սակայն չկարողացան պահպանել հաղթական հաշիվը:

Առաջին խաղակեսի վերջնամասում տեղի ունեցավ ուշագրավ միջադեպ: «Տորինոյի» իտալացի հարձակվող Անդրեա Բելոտին չցանկացավ իրացնել մրցավարի կողմից վտանգավոր դիրքում սխալ նշանակված տուգանային հարվածը և գնդակը հանձնեց մրցակցին:

«Ատալանտան» 37 միավորով 7-րդ տեղում է, իսկ «Տորինոն» 16 միավորով 17-րդն է:

Իտալիայի առաջնություն, 21-րդ տուր

«Ատալանտա» - «Տորինո»՝ 3:3 (տեսանյութ)

Յոսիպ Իլիչիչ, 14, Ռոբին Գոսենս, 19, Լուիս Մուրիել, 21 – Անդրեա Բելոտի, 42, Կասպեր Բրեմեր, 45+2, Ֆեդերիկո Բոնացոլի, 84

«Սասուոլո» - «Սպեցիա»՝ 1:2

Ֆրանչեսկո Կապուտո, 25 – Մարտին Էրլիչ, 39, Էմանուել Գյասի, 78



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։