Գոռ Մինասյանը՝ Հայաստանի չեմպիոն, Սիմոն Մարտիրոսյանը երրորդն է (ֆոտոշարք)

14:19   5 փետրվարի, 2021

Երեւանի պետական օլիմպիական մարզական քոլեջում ավարտվեց ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի առաջնությունը, որի վերջին օրը հանդես եկան 109 ու գերծանր քաշային կարգի (+109 կգ) ծանրորդները:

Երկամարտի 435 կգ արդյունքով չեմպիոնի կոչումը նվաճեց Ռիո-2016 Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Գոռ Մինասյանը։ Երկրորդ տեղը գրավեց Վարազդատ Լալայանը, որը երկամարտում գրանցեց 430 կգ։

Լավագույն եռյակը եզրափակեց Ռիո-2016 Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը։ 109 կգ քաշային կարգում աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնն այս տարի հանդես եկավ գերծանր քաշային կարգում և երկամարտում գրանցեց 415 կգ արդյունք։

Մյուս քաշային կարգերում Հայաստանի չեմպիոն դարձան Գառնիկ Չոլակյանը (55 կգ), Անդրանիկ Պապեյանը (61 կգ), Մոնթե Մխիթարյանը (67 կգ), Նշան Անտոնյանը (73 կգ), Կարեն Մարգարյանը (81 կգ), Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Դավիթ Հովհաննիսյանը (96 կգ), Արսեն Մարտիրոսյանը (102 կգ) և Սամվել Գասպարյանը (109 կգ)։ 89 կգ քաշային կարգում աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Հակոբ Մկտրչյանը երկրորդ տեղը գրավեց 96 կգ քաշային կարգում։

Ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի առաջնությանը 10 քաշային կարգերում մասնակցեցին 100-ից ավել ծանրորդներ։   

Լուսանկարները՝ Էմմա Ասատրյանի

Լուսինե Շահբազյան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։