02:29 4 փետրվարի, 2021Իսպանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում «Բարսելոնան» հյուրընկալվեց «Գրանադային» եւ առավելության հասավ միայն լրացուցիչ ժամանակում՝ 5։3։
Դաշտի տերերի բրազիլացի կիսապաշտպան Քենեդին 33-րդ րոպեին բացեց խաղի հաշիվը, իսկ 47-րդ րոպեին «Գրանադայի» առավելությունը կրկնապատկեց իսպանացի հարձակվող Ռոբերտո Սոլդադոն։
88-րդ րոպեին արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի փոխանցումից հետո ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը կրճատեց հաշվի տարբերությունը։
Ավելացված երկրորդ րոպեին Գրիզմանի փոխանցումն օգտագործեց իսպանացի պաշտպան Ժորդի Ալբան եւ վերականգնեց հավասարությունը՝ պայքարը տեղափոխելով լրացուցիչ ժամանակ։
100-րդ րոպեին Գրիզմանը ձեւակերպեց դուբլ, սակայն 3 րոպե անց «Գրանադան» 11 մետրանոցից հավասարեցրեց հաշիվը։ 108-րդ րոպեին կատալոնական թիմին առաջ մղեց հոլանդացի կիսապաշտպան Ֆրենկի Դե Յոնգը, իսկ հյուրերի 5-րդ գոլը խփեց Ժորդի Ալբան։
«Բարսելոնան» դուրս եկավ կիսաեզրափակիչ։
Իսպանիայի գավաթ, քառորդ եզրափակիչ
«Գրանադա» - «Բարսելոնա»՝ 3:5 (հիմնական ժամանակ՝ 2։2), (տեսանյութ)
Քենեդի, 33, Ռոբերտո Սոլդադո, 47, Ֆեդե Վիկո, 103, 11մ - Անտուան Գրիզման, 88, 100, Ժորդի Ալբա, 90+2, 113, Ֆրենկի Դե Յոնգ, 108
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.