«Լիվերպուլի» 2-րդ անընդմեջ տնային պարտությունը (տեսանյութ)

02:11   4 փետրվարի, 2021

Անգլիայի առաջնության 22-րդ տուրում տնային պարտություն կրեց չեմպիոն «Լիվերպուլը»։ Գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմն ընդունեց «Բրայթոնին», որն առավելության հասավ 1։0 հաշվով։ Միակ գոլը 56-րդ րոպեին խփեց կոլումբացի հարձակվող Սթիվեն Ալսատեն։ «Բրայթոնը» Լիվերպուլի «Էնֆիլդ» ստադիոնում նախորդ անգամ հաղթել էր 1982 թվականին:

«Լիվերպուլը» երկրորդ անընդմեջ տնային պարտությունը կրեց Պրեմիեր լիգայում: Դրանից առաջ Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը 68 հանդիպում անընդմեջ չէր պարտվել «Էնֆիլդում»: 

Լիվերպուլցիները 40 միավորով չորրորդ տեղում են եւ 2 միավոր հետ են երրորդ տեղում ընթացող «Լեսթեր Սիթիից»։

5-րդ տեղում է «Վեստ Հեմը», որը մրցակցի խաղադաշտում 3։1 հաշվով պարտության մատնեց «Աստոն Վիլային» եւ վաստակել է 38 միավոր։

Անգլիայի առաջնություն, 22-րդ տուր

«Լիվերպուլ» - «Բրայթոն»՝ 0։1 (տեսանյութ)

Սթիվեն Ալսատե, 56

«Աստոն Վիլա» - «Վեստ Հեմ»՝ 1։3 (տեսանյութ)

Օլի Ուոթքինս, 81 - Թոմաշ Սոուչեկ, 51, Ջեսի Լինգարդ, 56, 83



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։