«Նապոլին» ու «Ատալանտան» հաղթողին չպարզեցին

01:44   4 փետրվարի, 2021

Իտալիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի առաջին խաղում հանդիպեցին «Նապոլին» ու «Ատալանտան»։ Դարպասի գրավում չարձանագրվեց՝ 0։0։

Թիմերի պատասխան հանդիպումը Բերգամոյում տեղի կունենա փետրվարի 10-ին։

Հիշեցնենք, որ եզրափակիչի մյուս ուղեգիրը վիճարկում են Միլանի «Ինտերն» ու Թուրինի «Յուվենտուսը»։ Միլանում տեղի ունեցած առաջին խաղում 2։1 հաշվով հաղթել է «Յուվենտուսը»։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։