«Արարատը» բաժանվել է Ստանոևիչից, «Արարատ-Արմենիան» հաստատեց Պետրիչի տրանսֆերը

15:33   3 փետրվարի, 2021

Երևանի «Արարատը» երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագիրը Իգոր Ստանոևիչի հետ, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Սերբ կիսապաշտպանը հայկական ակումբի կազմը համալրել էր 2020 թվականի ամռանը։ Դրանից առաջ նա 2018 թվականի հուլիսից հանդես էր գալիս «Ուրարտուի» կազմում:

Հայաստանի Պրեմիեր լիգայում Ստանոևիչն «Արարատի» կազմում անցկացրել է 8 հանդիպման՝ դառնալով մեկ գոլի հեղինակ, ինչպես նաև մասնակցել է «Սևանի» նկատմամբ գավաթային 2 հաղթական խաղերին։

Հիշեցնենք, որ այս օրերին «Արարատը» հավաք է անցկացնում Դուբայում: Թիմի հետ հավաքին չի մեկնել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպոն Սոլոմոն Ուդոն: Չի բացառվում, որ նա նույնպես առաջիկայում կտեղափոխվի այլ ակումբ:

Սերբ դարպասապահ Նիկոլա Պետրիչը համալրել է Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիայի» կազմը, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

29-ամյա դարպասապահի նախորդ ակումբն էր սերբական «Պրոլետերը» (Նովի Սադ), որի կազմում նա խաղում էր 2019 թվականից: Դրանից առաջ Պետրիչը հանդես է եկել նաև հունական «Պանաչայիկի», շվեդական «Բրոմապոյկարնա», սերբական «Մլադոստ», «Չուկարիչկի» և «Բորաց» ակումբներում:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։