«Արսենալը» պարտվեց «Վուրլվերհեմփթոնին» (տեսանյութ)

23:57   2 փետրվարի, 2021

Անգլիայի առաջնության 22-րդ տուրում Լոնդոնի «Արսենալը» հյուրընկալվեց «Վուլվերհեմփթոնին»։ Իսպանացի Միկել Արտետայի գլխավորած թիմը պարտություն կրեց 1։2 հաշվով։

Հյուրերի կազմում 32-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց կոտդիվուարցի հարձակվող Նիկոլյա Պեպեն, սակայն առաջին խաղակեսի ավելացված ժամանակում հեռացվեց «Արսենալի» բրազիլացի պաշտպան Դավիդ Լուիսը, որից հետո դաշտի տերերը վերականգնեցին հավասարությունը։

Երկրորդ խաղակեսի սկզբում «Վուլվերհեմփթոնը» խփեց նաեւ հաղթական գոլը։ Վերջնամասն «Արսենալն» անցկացրեց 9 ֆուտբոլիստներով։ Հեռացվեց նաեւ գերմանացի դարպասապահ Բերնդ Լենոն։ Նա դուրս եկավ տուգանային հրապարակից եւ ձեռքով գնդակն ուղարկեց խադաշտից դուրս։

«Արսենալը» 31 միավորով 10-րդ տեղում է, «Վուլվերհեմփթոնը» 13-րդն է՝ 26 միավոր։

Անգլիայի առաջնություն, 22-րդ տուր

«Վուլվերհեմփթոն» - «Արսենալ»՝ 2։1 (տեսանյութ)

Ռուբեն Նեւեշ, 45+5, Ժոաու Մոուտինյու, 49 - Նիկոլյա Պեպե, 32

Հեռացումներ՝ Դավիդ Լուիս («Արսենալ»), 45+3, Բերնդ Լենո («Արսենալ»), 72

«Շեֆիլդ Յունայթեդ» - «Վեստ Բրոմվիչ»՝ 2։1

Ջեյդն Բոգլ, 56, Բիլի Շարփ, 73 - Մեթ Ֆիլիպս, 41



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։