15:07 2 փետրվարի, 2021Հռոմի «Ռոմայի» ու Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Whoscored–ի վարկածով ընդգրկվել է Իտալիայի առաջնության 20-րդ տուրի խորհրդանշական հավաքականում։ 32-ամյա ֆուտբոլիստը ստացել է 8.2 գնահատականը։
Մխիթարյանը վնասվածքից հետո խաղադաշտ էր վերադարձել «Վերոնայի» դեմ Իտալիայի առաջնության 20-րդ տուրի հաղթական խաղում (3:1) և դարձել գոլի հեղինակ։
Իտալիայի ընթացիկ առաջնությունում հայ կիսապաշտպանը մասնակցել է 19 խաղի և դարձել 9 գոլի ու 8 գոլային փոխանցման հեղինակ:
«Գոլ+փոխանցում» հաշվարկով Հենրիխ Մխիթարյանը և Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն (15 գոլ, 2 փոխանցում) լավագույնն են A Սերիայի այս մրցաշրջանում։

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.