11:36 1 փետրվարի, 2021Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և Կիպրոսի ԱԵԼ-ի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը կարիերան կշարունակի հունական «Լամիայում», hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
Հունական ակումբը մինչև այս մրցաշրջանի ավարտը վարձակալել է 32-ամյա ֆուտբոլիստին:
Հունաստանում Գևորգ Ղազարյանը 2014-2015-ը հանդես է եկել նաև «Օլիմպիակոսում» ու «Կերկիրայում»:
Կիպրոսի ընթացիկ առաջնությունում հայ կիսապաշտպանը մասնակցել է 6 խաղի և դարձել մեկ գոլի հեղինակ: Ղազրայանը 2019-ին էր միացել ԱԵԼ-ին, որի հետ նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականը: Նախկինում Ղազարյանը խաղացել է նաև Երևանի «Փյունիկում», Դոնեցկի «Մետալուրգում», Կարագանդայի «Շախտյորում», պորտուգալական «Մարիտիմոյում» ու «Շավիշում»:
Հունաստանի ընթացիկ առաջնությունում «Լամիան» 18 խաղից հետո 11 միավորով նախավերջին՝ 13-րդ տեղում է: Թիմը հաջորդ հանդիպումը կանցկացնի փետրվարի 6-ին՝ ընդունելով «ԱԵԼ Լարիսային»:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.